Friday, November 26, 2010

Teresa's Wedding / Թերեզայի հարսանիքը

Ներկայացնում եմ Վիլյամ Տրեվորի հաջորդ նովելը "Թերեզայի հարսանիքը":
Նովելը սկսվում է հարսանիքի արարողության նկարագրությամբ: Մի փոքրիկ բարում տեղի է ունենում Թերեզայի հարսանիքը: Այդ բարը քաղաքի տղամարդկանց սիրելի տեղն է, որտեղ նրանք իրենց հիմնական ազատ ժամանակն են անցկացնում:


Отец невесты и отец жениха вели беседу о борзых собаках и старались держаться поближе к стойке. Оба чувствовали себя непривычно и неловко, находясь в баре Свентона в субботу и в обществе женщин.


Տաղտկալի մի արարողություն, որի ընթացքում հեղինակը ցույց է տալիս փոքրիկ քաղաքի բնակիչների խղճուկ, անապագա կյանքը: Հեղինակը վայրի, մարդկանց պահվածքի և փոքրիկ դիալոգների միջոցով ցույց է տալիս մասնակիցների ցանկությունները, երազանքները և հայացքը կյանքի նկատմամբ: Մի երկու ֆրազի օգնությամբ մենք հասկանում ենք, որ Թերեզայի քույրերից ոչ մեկն էլ իր երջանկությունը չի գտել կյանքում:Մեծ քույրը ամուսնացել է մի դրդմամբ` վերջապես դուրս պրծնել այդ քաղաքից, իսկ փոքրը` ամուսնալուծված, բնակվում է հոր տանը, երազելով միանձնուհի դառնալ:
Թերեզան ոչ մի ակնկալում չունի ոչ իր հարսանիքի արարողությունից, և ոչ էլ իր ամուսնուց: Նրանք նույնիսկ իրար չեն սիրում: Սակայն կա մի պարադոքս, բոլոր այդ դժբախտ կյանքերի հետ համեմատ, նրանք երջանիկ լինելու շանս ունեն, քանի որ ոչինչ չկա այլևս, որը կարող է փչացնել իրենց հարաբերությունները` ոչ ռոմանտիկա, ոչ սեր, ոչ սպասելիքներ:


...Ее свадебное платье не помешало ему спросить о том, о чем он только что спросил: он спросил, а она ответила как есть, потому что ничего особенного на самом деле не происходит, просто бар, усыпанный конфетти.

No comments:

Post a Comment