Saturday, November 20, 2010

William Trevor / Վիլյամ Տրեվոր


Վիլյամ Տրեվորը /ծն. 24 մայիսի 1928թ./ իռլանդացի գրող է: Նա առավել հայտնի է որպես նովելիստ: Իր նովելներում նա պատմում է հասարակ մարդկանց կյանքը, իրենց առօրյան: Նրանք ապրում են Իռլանդիայի և Անգլիայի գավառներում և ֆերմաներում: Իրենց խղճուկ առօրյայով, մտքերով և ցանկություններով:

Ուզում եմ խոսել “Հեռախոսային խաղ” /The Telephone Game/ նովելի մասին: Շատ պարզունակ մի պատմություն երկու երիտասարդների մասին, որոնց հարսանիքը կայանալու է դեպքերի նկարագրության հաջորդ օրը: Կարդալու ժամանակ այն ինձ շատ պարզամիտ էր թվում: Նույնիսկ մտածում էի, թե ինչն է այս պատմության կարևորությունը, որ շարադրվել է և հանձնվել թղթին: Հասկացա այն կարդալու ընթացքում, ինչպես ֆիլմը նայում ես ու մտածում, էհ հետո ինչ, և մեկ էլ ֆիլմի կեսից, “body”ից հասկանում ես թե ինչ նպատակ է հետապնդվում: Հերոսները եվրոպացիներ են, սակայն կա տարբերություն և մեծ. տղան անգլիացի է, աղջիկը`գերմանուհի: Նրանք, ինպես և բազմաթիվ երիտասարդներ հանդիպել են, սիրահարվել և պատրաստվում են ամուսնանալ: Սակայն մինչ այդ արարողությունը, նրանք պետք է անցնեն մի փորձության միջով: Այդ փորձության ժամանակ հեղինակը լակոնիկ և մեծ հմտությամբ ցույց է տալիս նրանց տարբեր ազգերին պատկանելը: Տրեվորը լինելով իռլանդացի, սակայն ապրելով Անգլիայում, ձեռք է բերել երկու ազգերին հատուկ հատկանիշներ` անգլիական զսպվածություն և իռլանդական քնարերգություն: Նրա գործերում այդ շատ լավ է զգացվում:

No comments:

Post a Comment