Friday, November 26, 2010

Teresa's Wedding / Թերեզայի հարսանիքը

Ներկայացնում եմ Վիլյամ Տրեվորի հաջորդ նովելը "Թերեզայի հարսանիքը":
Նովելը սկսվում է հարսանիքի արարողության նկարագրությամբ: Մի փոքրիկ բարում տեղի է ունենում Թերեզայի հարսանիքը: Այդ բարը քաղաքի տղամարդկանց սիրելի տեղն է, որտեղ նրանք իրենց հիմնական ազատ ժամանակն են անցկացնում:

Saturday, November 20, 2010

William Trevor / Վիլյամ Տրեվոր


Վիլյամ Տրեվորը /ծն. 24 մայիսի 1928թ./ իռլանդացի գրող է: Նա առավել հայտնի է որպես նովելիստ: Իր նովելներում նա պատմում է հասարակ մարդկանց կյանքը, իրենց առօրյան: Նրանք ապրում են Իռլանդիայի և Անգլիայի գավառներում և ֆերմաներում: Իրենց խղճուկ առօրյայով, մտքերով և ցանկություններով:

Thursday, November 18, 2010

Գրականությունը գոյություն ունի հեղինակների շնորհիվ, որոնք ստեղծում են նոր ստեղծագործություններ և միշտ փնտրումների մեջ են: