Thursday, November 18, 2010

Գրականությունը գոյություն ունի հեղինակների շնորհիվ, որոնք ստեղծում են նոր ստեղծագործություններ և միշտ փնտրումների մեջ են:
Ինչպես և մյուս ոլորտներում, այստեղ կան և առավելություններ և թերություններ, սակայն գրականության մասին խոսելիս ավելի ընդունված է տեսնել առավելությունները: Գրականությունը տեղում կանգնած չէ, այն միշտ զարգացման ընթացքում է: Այն փնտրում է նորը, ստեղծում է արդի իմաստներ և հայացքներ, նոր տեսանկյուններ է սկզբնավորում, որոնք արտացոլում են աշխարհի ժամանակակից իրադրությունը: Հասարակության կյանքի տարբեր պահեր լուսաբանելու, նորը ասելու համար գործածվում են տարբեր գեղարվեստական լեզուներ: Գրականության մեջ են արտացոլվում նորի զգացումը, ընկալումը և գեղարվեստական մշակումը:

No comments:

Post a Comment