Sunday, December 12, 2010

By the River Piedra I Sat Down and Wept / Սեն Պիեդրայի ափին նստեցի ես ու լաց եղա

Չեմ ուզում անդրադառնալ Պաուլո Կոելիոին ու իր կյանքին, որովհետև այդ ինֆորմացիան ինձանից լավ կարող եք գտնել վիքիպեդիայով, ձեր ցանկալի լեզվով, բայց դրա փոխարեն կխոսեմ իր ստեղծագործություններից մեկի "Սեն Պիեդրայի ափին նստեցի ես ու լաց եղա" գրքից, որը վերջերս հաջողացրեցի կարդալ:


Խոսելով Պաուլո Կոելիո գրողից կասեմ միայն, որ նա կարողանում է մեծ հետաքրքրությամբ ու մեկ շնչի արագությամբ ստիպել ընթերցողին կարդալ իրեն, ու խոսում է այն ամենի մասին խտացված, որը հենց 21-րդ դարի մարդուն ամենաշատն է անհրաժեշտ. ամեն ինչի ոչ գիտական կողմից դիտարկումը, գերբնականի առկայությունը, անհասկանալի զգայություններն ու դրանց վերափոխումներն ու վերաիմաստավորումները: Կոելիոն կարողանում է մեծ վարպետությամբ դա հասցնել բոլորին` այսինքն շատ մատչելի լեզվով ու արտահայտչամիջոցներով: Մեր օրերում նա կատարում է ինձ թվում է անփոխարինելի մեծ գործ և եթե ինձ կարողանում է օգնել /ես իմ սպեկտրից եմ նայում աշխարհին/ ուրեմն կարող է օգնել նաև մյուսներին:

Լավ խոսեմ ստեղծագործությունից.
Սա մի վիպակ է, մի 29-ամյա աղջկա պատմություն, որը մեկ շաբաթում 180 աստիճանով փոխում է իր կյանքը, որն իրեն մինչ այդ թվում էր այնքան հաստատուն ու իրական ու ճշմարիտ: Վիպակում միմյանց են միահյուսված սիրո տեսակները. սեր դեպի Աստված, դեպի կողակիցը և դեպի մարդկությունը: Շատ հետաքրքիր ձևով է զարգանում սյուժեն, որտեղ մեծ իրադարձություններով հարուստ չեն, բայց որտեղ հոգու խորքում թաքնված հավատը դուրս է գալիս դեպի լույսը, դեպի տեսանելին, երբ մարդը վերագտնում է իրեն ու միաժամանակ կարողանում է մոռանալ իրեն, զոհաբերել իր մեծ երազները հանուն մարդկության:
Իհարկե այս ամենը կարելի է հանդիպել Կոելիոի մյուս ստեղծագործություններում նույնպես, բայց այստեղ ինձ համար կար մի գեղեցիկ պահ: Երբ ներկայացվում էր այն, որ Աստծո համար կարևորն ազնվությունն է, մաքրամաքուր ծառայությունը որպես էակի, որպես սովորական մարդու, որը եթե իր գործը կատարի ամենայն բարեխղճությամբ և մաքրությամբ դա հավասարացվում է Աստծուն ծառայելուն: Իհարկե մարդը իր հասարակ ու առաքինի, ճիշտ ուղով ու կյանքով արդեն իսկ ծառայում է Աստծուն և մարդկությանը, բարուն, կարիք չկա հրաշքներ գործել, որպեսզի համարվես քրիստոնյա և Աստծո մարդ կամ որդի:

Каждый день Бог посылает нам — вместе с солнцем — возможность изменить все то, что делает нас несчастными. И каждый день мы пытаемся притвориться, будто не замечаем этой возможности, будто ее не существует вовсе, будто сегодня — во всем подобно вчера и неотличимо от завтра. Но тот, кто всмотрится в свой день внимательно, найдет этот волшебный миг. Он может таиться в том часе, когда мы отпираем дверь, ведущую в завтра, или в безмолвном мгновении, настающем после ужина, или в тех тысячах мелочей, которые кажутся нам неотличимыми друг от друга. Существует этот миг — миг, когда сила звезд проникает в нас и позволяет нам творить чудеса.
Да, счастье иногда нисходит к нам как благодать, но гораздо чаще — это победа и преодоление. Волшебный миг помогает нам преобразиться и отправиться на поиски наших мечтаний. Да, на этом пути нас ждут горести и муки, страдания и лишения, нам встретится множество разочарований, — но все это преходяще и не оставляет следов. И в грядущем мы сможем обернуться назад с гордостью и верой.
Несчастен тот, кто страшится идти на риск. вероятно, он не ведает разочарований и краха иллюзий, не страдает — в отличие от тех, кто мечтает и стремится претворить мечту в явь. Но он обернется — а обернется он непременно, ибо это присуще каждому из нас, — то услышит, как говорит ему сердите: «Что сделал ты с теми чудесами, которыми Бог так щедро усеял твои дни, досуги твои и труды? Как употребил ты таланты, которые вверил тебе твой Наставник? Зарыл поглубже, потому что боялся потерять? Что ж, отныне достоянием твоим будет лишь уверенность в том, что жизнь свою ты промотал и растратил, расточил и рассеял».
Несчастен тот, кто слышит такие слова. Несчастен, ибо теперь он уверует в возможность чуда, но волшебные мгновения уже не вернутся.

Այստեղ կարող եք գտնել ողջ ստեղծագործությունը:
http://www.litra.ru/fullwork/get/woid/00411131236341885980/page/1/

1 comment:

  1. Կոելիոն շատ լավ ծանոթ լինելով էզոտերիկ գրականությանը, տալիս է նրա մեկնաբանությունը հանրամատչելի և գեղարվեստական տարբերակով:
    Գիրքը տալիս է այնպիսի պարզ պատասխաններ այնքան բարդ հարցերին: Հերոսուհին ապրում էր իր համեստ, մի քիչ էլ տաղտկալի կյանքը և նա չէր էլ կասկածում, որ որևէ տեղ նրան սպասում է գեղեցիկ կյանք, գեղեցիկ սիրով: Նա հասկանում էր իր կյանքի խղճուկ լինելը և շատ բան կտար այն փոխելու: Եվ հայտնվում է նա ու տալիս այն սերը, այն հետաքրքիր կյանքը, որին աղջիկը ձգտում էր: Եվ այդ ամենից հետո Պիլարը կարողանում է մերժել, զոհել իր սերը հանուն մարդկության սիրո:
    Կոելիոն մի պարզ բան է ցույց տալիս, չի կարելի սիրել և հետևել կանոնների: Մեզ շատ ժամանակ թվում է, թե մենք ավելի ենք սիրում, մեզ չեն գնահատում և այլն, սակայն իզուր, քանի որ սերը մեզ օգնում է աճել հոգևոր պլանում:

    ReplyDelete