Monday, January 10, 2011

La Nausée / Նողկանք

…………………………………………………………………Я отрываюсь от окна, бреду, шатаясь, по  комнате; влипаю в зеркало,смотрю  на себя с  омерзением --  еще одна  вечность. Наконец,  избавился от своего изображения, валюсь на постель. Гляжу в потолок -- хорошо бы заснуть.
Спокойно. Спокойно. Вот я уже не  чувствую, как скользит, задевая меня,время. На потолке я вижу картинки. Сначала круги  света, потом кресты. Все это порхает. А  вот и новая картинка -- на сей раз в глубине моих  закрытых глаз. Это громадное  коленоприклоненное животное. Я вижу его передние лапы и вьючное седло. Остальное  скрыто туманом.  И  все  же  я  его  узнаю --  это привязанный к  камню  верблюд, которого я видел в  Марракеше. Он  шесть  раз подряд становился на колени и снова вставал,  а мальчишки смеялись и криками Подзадоривали его…………………………………………………….
 
Էկզիստենցիալիզմի առջև դրված հիմնական խնդիրը հետևյալն է` ինչպես է ինդիվիդուալ գիտակցությունը գոյության հասնում: Այստեղից էլ առաջանում են էկզիստենցիալիզմին “գրավող” գլխավոր հարցերը. ընտրության մեջ ազատության դիտարկումը, աշխարհի և այլ մարդկանց հետ հարաբերությունը, ճանապարհները, որոնցով ինդիվիդը /անհատը/ ստեղծում է իմաստներ և արժեքներ` 
սկած սեփական գոյության գիտակցումից:
Իր առաջին փիլիսոփայական վեպում` “Նողկանք”-ում, /La Nausée, 1938/ Սարտրը Ռոկանտենի կերպարով ներկայացնում է մի մարդու, որը օտարված է ինքն իրենից, ոչ իրական կյանքով է ապրում, խաղաղության մեջ ինքը ոչ իր հետ է, ոչ էլ իրեն շրջապատող իրականության առարկաների հետ. դրանք իրենց գոյությամբ ճնշում են նրան:
Ռոկանտենի նողկանքի զգացողության բազմաթիվ նկարագրություններով Սարտրը ցանկանում է ընթերցողին ստիպել, որ նա զգա, թե ինչ է կոչվում գոյության 
պատահականություն:
Ռոկանտենը գալիս է այն համոզման, որ գոյություն ունեն պատճառներ, որոնք 
բացատրում են իրերի խորին գոյությունը: Եթե փորձենք բացատրել “գոյությունը”, ապա 
անհրաժեշտ է ասել, որ ինչ-որ բան պետք է պարզապես պատահի. ոչինչ գոյություն չունի, որը գոյության պատճառ հանդիսանա: Այդպես է պատահում, որ իրերը գոյություն ունեն. 
այն ամենը, ինչ գոյություն ունի, բացատրություն չունի:
Պատահականությունը հենց հիմնական սկզբունքն է` յուրաքանչյուր առարկայի անբացատրելի գոյությունը, աշխարհի գոյության անհեթեթությունը (աբսուրդ լինելը), որը ոչ մի 
իմաստ չունի:
Եվ եթե գիտակցությունը հենց ոչինչն է, այն ամբողջովին մեր ապագա աշխարհում է, և 
հենց այդտեղ էլ կա ազատությունը:
Ազատությունը հենց “ոչինչն է”, որը մենք վերապրում ենք, երբ գիտակցում ենք, որ մենք 
կանք, և այն մեզ հնարավորություն է տալիս ընտրել, թե ինչ կլինենք ապագայում: Եվ երբ 
մենք արժեքների և իմաստների ընտրություն ենք կատարում, այն հիմնված է լինում ոչնչի վրա:

No comments:

Post a Comment